«Արգենտինյան Հանրապետություն» հիմնական դպրոցի աշակերտները շրջել են ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հյուրընկալել են Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներին։ 9-րդ դասարանցիներն այցելել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, նաև ծանոթացել Հոգեբանական աջակցության բաժնում իրականացվող աշխատանքներին։ ՃԿԱԿ-ում ներկայացվել են գործարկվող ծրագրային միջոցները, 911 զանգերի ծառայության աշխատանքի առանձնահատկությունները։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ հոգեբանական աջակցության բաժնում աշակերտները շրջել են արտ-թերապևտիկ, հոգեդիագնոստիկ, հոգեթերապևտիկ, արագ արձագանքման սենյակներում, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, տեխնիկական հագեցվածությանը, արտակարգ իրավիճակներում արձագանքման մոտեցումներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության և ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունն ուղղված է իրազեկման մակարդակի բարձրացմանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )