Երբ Ճշմարտությունն ու Սուտը հանդիպում են իրար
Մի անգամ Ճշմարտությունն ու Սուտը հանդիպում են իրար: Սուտը, ճշմարտությանը գրկած, ասում է «Այսօր լավ օր է». Ճշմարտությունը նայում է շուրջը, երկնքին, այո, իսկապես, օրը լավն էր: Նրանք միասին գնում են մինչեւ որոշ ժամանակ անց հասնում մի մեծ ջրհորի։ Սուտը ձեռքը գցում է ջրի մեջ և ասում, – Հաճելի և տաք ջուր է, եթե ուզում ես, կարող ենք միասին լողանալ: Ճշմարտությունը նույնպես ձեռքը դնում է ջրի մեջ, այո իսկապես հաճելի էր: Որոշ ժամանակ նրանք լողում են, երբ հանկարծ Սուտը թաքուն դուրս է գալիս հորից, հագնում Ճշմարտության զգեստը և անհետանում:
Վրդովված Ճշմարտությունը մերկ դուրս է գալիս ջրհորից և գնում փնտրելու Ստին, որ վերադարձնի իր հագուստը: Աշխարհի մարդիք, որ նրան տեսնում են մերկ զարմանում են, իսկ նա ամոթից նորից վերադառնում է ջրհորի մեջ մտնում կորչում գնում։ Այդ ժամանակից ի վեր Սուտը ճամփորդում է աշխարհով մեկ, հագնված որպես Ճշմարտություն, խաբելով, ստելով բոլորին իրեն խոսքը առաջ տանելով թոզ փչում աշխարհի մարդկության երեսին “թուրքի տեսքով”։ Իսկ աշխարհը ոչ մի կերպ չի ուզում տեսնել մերկ Ճշմարտությանը:
Жан-Леон Жером, 1896 год
В легенде XIX века
