99-րդ փաստը Աննա Հակոբյանին վարչական տուգանքի ենթարկելն է
Վարչապետ Փաշինյանը իր օնլայն ասուլիսի ընթացքում ներկայացրեց հերթական 100 փաստերը Հայաստանի մասին։
99-րդ փաստը, ըստ Փաշինյանի, այն է, որ Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում, ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար:
«Մենք էլ ձեզնից մեկն ենք, որևէ ձևականություն այստեղ չկա»,ասաց Փաշինյանը։
