4 հոգանոց «դրախտ»․ պետ, աշխատող, վարորդ և հավաքարար
Քննչական կոմիտեն օրերս հերթական կառուցվածքային փոփոխությունն իրականացրեց` ավելացնելով մեկ բաժին, գործող բաժիններից մեկն էլ վերափոխելով վարչության։
Քրեական հետապնդումների աճի պայմաններում առկա կադրերի քանակը ակնհայտորեն չի հերիքում։ Սակայն զարմանալին այն է, որ հրամանի հավելվածներից մեկի համաձայն` բաժիններն իրենց հերթին ունեն աջակցող բաժիններ, որոնք, ունենալով չորս հաստիք, բաղկացած են մեկական պետից, մասնագետից, հավաքարարից և վարորդից։
Համաձայնեք` նման կառուցվածքով բաժին դժվար է պատկերացնել, սակայն ՀՀ֊ում դա փաստորեն հնարավոր է։
