<<Մի սպանեք մեր երեխայի>>

Բանակում սպանությունների, ինքնասպանությունների, ինքնասպանությունների հասցնելու ֆոնին ուզում եմ մեջբերել Նապոլեոնի կոչը, որն ուղղված է իր հաղթական բանակին, տոգորված է ջերմ սիրով ու հպարտությամբ, ոգեշնչում եւ նոր սխրանքների է մղում իր զինվորներին: Ականավոր զորավարը նաեւ հմուտ քաղաքական գործիչ էր, օժտված սուր մտքով եւ քաղաքական բացառիկ հոտառությամբ, որը նրան հնարավորություն էր տալիս մանրակրկիտ վերլուծելով քաղաքական իրավիճակը, լավագույնս օգտագործել իր բանակի պոտենցիալը։ Սա պատմության մեջ ամենահայրենասիրական կոչն է, որն ուղղված է զինվորներին․ «Զինվորը պարտավոր է հաղթահարել իր կրքերը, ցավը եւ տխրությունը: Առանց դիմադրելու կրքերին տրվելն ու դրանց պատճառած տխրությունից ազատվելու համար ինքնասպան լինելը հավասար են առանց կռվի մարտադաշտը թողնելուն»: Այս ֆոնի վրա ուզում եմ մեջբերել կրկին Նապոլեոնի կոչը, որն ուղղված է իր հաղթական բանակին, տոգորված է ջերմ սիրով ու հպարտությամբ, ոգեշնչում եւ նոր սխրանքների է մղում իր զինվորներին:
Սա պատմության մեջ ամենահայրենասիրական կոչն է, որն ուղղված է զինվորներին․ «Դուք մարտերում հաղթանակեցիք առանց հրանոթների, գետերը հաղթահարեցիք առանց կամուրջների, սրընթաց ռազմերթեր կատարեցիք առանց ճտքակոշիկների, դատարկ տափաշշերով եւ հաճախ առանց հացի: Միայն ազատության մարտիկներն են ունակ տոկալու այն ամենին, ինչին դուք դիմացաք: Ձեր հաջողությունները ցնծությամբ են տոգորել մեր ողջ հայրենիքը: Ի պատիվ ձեր հաղթանակների` տոն է հայտարարված, որը նշվում է հանրապետության բոլոր համայնքներում: Ձեր հայրերը, ձեր մայրերը, ձեր կանայք, ձեր քույրերը, ձեր սիրեցյալները խանդավառված են ձեր հաջողություններով եւ հպարտ են, որ ձեր հարազատներն են: Անկասկած, դուք բազմաթիվ հիշարժան գործեր եք կատարել: Բայց մի՞թե այլեւս ոչինչ չկա անելու: Արդյոք մեր մասին չե՞ն ասի, թե մենք կարողացանք հաղթել, բայց եւ անկարող եղանք օգտվելու մեր հաղթանակից: Սակայն ես արդեն տեսնում եմ, թե դուք ինչպես եք զենքի դիմում: Երկչոտներին վայել հանգիստը ճնշում է ձեզ: Փառքի համար կորսված օրերը կորած են նաեւ ձեր երջանկության համար:
Ուստի առաջ, մեզ դեռեւս սպասում են տեւական ռազմերթեր, թշնամիներ, որոնց պետք է հաղթել, դափնիներ, որոնցով պետք է պսակենք մեզ, վիրավորանքներ, որոնց համար հարկ է վրեժ լուծել: Դուք անմահ փառքի կարժանանաք այն բանի համար, որ վերափոխեցիք Եվրոպայի ամենահիասքանչ հատվածի դիմագիծը: Ազատ եւ համայն աշխարհի կողմից մեծարվող ֆրանսիական ժողովուրդը Եվրոպային կշնորհի երանելի խաղաղություն` դրանով փոխհատուցելով իր այն զոհերը, որ տվել է վեց տարվա մարտերի ընթացքում: Այդժամ դուք կվերադառնաք ձեր օջախները, եւ ձեր համերկրացիները, մատնացույց անելով ձեզ, կասեն. «Նա եղել է Իտալական բանակում»:

Ուշադիր կարդացեք։ Տեսեք ինչպես է ոգևորում զորավարը կռվող զինվորին, արժևորում նրա գործը, փառապանծ հաղթանակը։ Արդյոք այսօրվա ղեկավարները Արցախյան հաղթանակի հերոսներին այդպես սրբացնու՞մ են, թե՞ սևով են ներկում նրանց գործը։ Արցախյան պատերազմին մասնակցած մեր փառապանծ գեներալներին նման խոսքեր ասվու՞մ է, թե հետապնդվում են նրանք որպես ամենավերջին թշնամի։ Գնահատականը դուք տվեք։ Նապոլեոնը կհանդուրժե՞ր նրան, ով ասեր՝ «Հանուն ոչնչի են զոհվել մեր զինվորները»։ Նման արարքներն են, որ թուլացնում են բանակը, բարոյահոգեբանական մթնոլորտը դառնում է անտանելի՝ սպանություն, ինքնասպանություն, ինքնասպանության հասցնելու քայլերը դառնում են միասնական մի շաղախ և ղեկավարության համար ամենահեշտը մնում է արձանագրել՝ ինքնասպանություն է գործել։ Հանրության պառակտումը, Արցախյան հերոսների նկատմամբ ուղղորդված ատելություն առաջացնելը, նրանց ծաղրելը, խարանելը չի կարող չազդել զինվորի, բանակի վրա։ Կանգ առեք։ Մի սպանեք մեր երեխային։ Մեր երեխան Բանակն է։ Անուղղելի կլինի, եթե հասկանանք, որ այս ամենը գիտակցված է կատարվում։ Հանրության պառակտումը տանում է Բանակի պառակտման, հանրության ատելությունն իրար նկատմամբ ներարկվում է Բանակ։
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Պաշտոնականն է։
Հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով որպես սթափեցում ուզում էին հասցնել Երեւան: Մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել։ Հարազատները դա ինքնասպանություն չեն որակում:
Սա վերջին շրջանում ինքնասպանություններց հերթականն է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )