23 մլն դոլարը սև թիվ է Հայաստանի բանկերի համար. այդքան էր պարտք բանկերին ալյուրի գիգանտ

Բանկային համակարգը լուրջ վտանգների առաջ է կանգնած: Գործարարները, որոնք նախկինում հազվադեպ էին դատի տալիս բանկերին, իսկ եթե տալիս էին, ապա հիմնականում պարտվում էին, այսօր կարծես ավելի «հանդուգն» են դարձել եւ հաջողություններ են արձանագրում բանկերի հետ պատերազմում: Ասվածի ապացույցը գործարար Գեւորգ Աֆանդյանի աղմկահարույց դատական հայցն է՝ ընդդեմ «Անելիք» բանկի (այժմ՝ ԱյԴիբանկ), որով գործարարը բանկից պահանջում է 22 միլիոն դոլար եւ առաջին ատյանում արդեն հաղթել է։
Հիշեցնենք․ նախկին «Սթար» սուպերմարկետների ցանցի, «Արզնի» հանքային ջրերի գործարանի, «Բյուրակն» եւ այլ ընկերությունների սեփականատեր Աֆանդյանը բանկից վերցրել է 7 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ փոխարենը գրավադրելով նաեւ «Բ․Մ․Լ․ Արզնի» ընկերության գույքը, այդ թվում՝ հանքային ջրերի հայտնի գործարանի շենքը, իսկ որոշ ժամանակ անց բանկը բռնագանձել է գույքը, ինչպես գործարարն է համարում, ապօրինաբար:
Նույնիսկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ վերջերս ստիպված եղավ SOS հնչեցնել գործարարների դատական հայցերի առթիվ։ «Հայաստանում մի խումբ գործարարներ փորձում են միջամտել բանկային համակարգի կայունությանը»,- ասաց Ջավադյանը՝ ավելացնելով, որ մի ընկերություն խնդիր ունի 7 բանկի հետ, եւ որ բանկերին հասցվող վնասը հարյուր միլիոնավոր դոլարների է հասնում: Թե որ ընկերության մասին է խոսքը, Ջավադյանը չհայտնեց, եւ քանի որ ամենաաղմկահարույցն Աֆանդյանի ու «Անելիք» բանկի միջեւ դատական վեճն է, հանրությունը «կռահեց», որ հենց Աֆանդյանի մասին է ակնարկում ԿԲ նախագահը: Երկրորդ եզրակացությունն էլ, որին շատերը հանգեցին, այն է, որ իրավիճակը շատ լուրջ է, եթե սովորաբար քչախոս, լուրերի հարցում «կոնսերվատիվ» ու փակ կառույցի ղեկավարը հանկարծ սենսացիոն հայտարարություն է անում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )