Կոլումբիայի Բարանկիլլայիում` Շակիրայի հայրենի քաղաքում, կանգնեցվել է երգչուհու բրոնզաձույլ արձանը

Կոլումբիայի Բարանկիլլայիում` Շակիրայի հայրենի քաղաքում, կանգնեցվել է երգչուհու բրոնզաձույլ արձանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։Քանդակի բարձրությունը 6,4 մետր է։ Այն ստեղծվել է նկարիչ Յինո Մարկեսի կողմից, իսկ արձանի պատրաստմանը մասնակցել է ավելի քան 30 մարդ։Երգչուհին իր առաջին ստուդիական ալբոմները թողարկել է 1990-ականներին։ Նա բազմաթիվ մրցանակներ ունի: Դրանք ներառում են երեք «Գրեմմի» մրցանակ Լատինական Ամերիկայի ձայնագրման արվեստների և գիտությունների ակադեմիայից, ութ «Լատինական Գրեմմի» մրցանակ և յոթ Billboard Music Awards:«Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը հուզում է զանգվածներին և մերկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության»,- գրված է արձանի մոտ տեղադրված նկարագրության մեջ։Ինքը՝ երգչուհին, սոցիալական ցանցերում գրել է, որ ուրախ է այս իրադարձությամբ կիսվել ծնողների հետ։

  
Share This