💛 Շիզոֆրենիան դատավճիռ չէ․ ժամանակակից բուժմամբ հնարավոր է լիարժեք կյանք ունենալ

Երկար տարիներ «շիզոֆրենիա» ախտորոշումը հնչում էր որպես սոցիալական դատավճիռ։ Սակայն ժամանակակից հոգեբուժությունը դրան այլ կերպ է նայում։ Եկեք հասկանանք, թե ինչու այս հիվանդությունը ոչ թե ճանապարհի ավարտն է, այլ պարզապես երթուղու փոփոխություն։

 

Շիզոֆրենիան ուղեղի քրոնիկ հիվանդություն է, որը խաթարում է մտածողության և ընկալման ներդաշնակությունը։

 

Պատկերացրեք, որ մարդու «ռադիոընդունիչի» մեջ խափանումներ են առաջանում`

 

նա կարող է լսել ձայներ կամ տեսնել այն, ինչ չկա (հալյուցինացիաներ),

հավատալ գաղափարների, որոնք չեն համապատասխանում իրականությանը (զառանցանք)։

էմոցիաների, կամքի և սոցիալական ակտիվության անկում:

 

Այսօր շիզոֆրենիան հաջողությամբ բուժվում է։ Ժամանակակից դեղամիջոցները թույլ են տալիս մեղմել սուր ախտանիշները և պաշտպանել ուղեղը քայքայումից. 🧬

 

• Կենսաբանական թերապիա. դեղորայքի անհատական ընտրություն։

• Հոգեսոցիալական վերականգնում. շփման հմտությունների ուսուցում, աշխատանքային թերապիա և ընտանիքի աջակցություն։

• Սոցիալականացում:

 

📌 Գրագետ թերապիայի դեպքում մարդիկ ավարտում են բուհեր, աշխատում են, ընտանիք կազմում և ապրում լիարժեք կյանքով։

 

🔑Շիզոֆրենիայի ժամանակ ամենամեծ թակարդն այն է, երբ պացիենտի վիճակը լավանում է, նա որոշում է, որ առողջացել է և դադարեցնում է դեղերի ընդունումը։ Սա գրեթե միշտ բերում է հիվանդության վերադարձի:

 

Բժշկի հետ մշտական կապը և դեղերի ընդունման կարգապահությունը այն «ամրագոտին» են, որը կանխում է հիվանդության նոր դրսևորումները։

 

📞 Մասնագետի հետ խորհրդատվության համար կարող եք զանգահարել հիվանդանոցի ընդունարան՝ +374 43 356100 (🕖24/7)

Share This