Ծառուկյանը Կոտայքում խոսել է գյուղացու խնդիրների և գյուղի զարգացման առաջնահերթության մասին

Ջերմ ու սրտաբաց ընդունելություն Կոտայքում։ Մարզային այցերը շարունակվում են, և յուրաքանչյուր կանգառում զգում եմ մարդկանց վստահությունն ու սպասումները։ Այս մասին հայտնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Գյուղերում խնդիրները շատ են, և հաճախ գյուղացին մնում է միայնակ իր հոգսերի հետ։ Մեր մոտեցումը հստակ է՝ գյուղը պետք է դառնա ոչ թե գոյատևման, այլ արժանապատիվ եկամուտի աղբյուր։ Գյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը։

Գյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը»։

Share This