Ֆրանսիայում 30 տարվա մեջ առաջին անգամ վեցնյակ է ծնվել

30 տարվա մեջ առաջին անգամ Ֆրանսիայում վեցնյակ է ծնվել. 5 աղջիկն ու տղան ծնվել են Ստրասբուրգի հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է RTL ռադիոկայանը:

630-ից 730 գրամ կշռող երեխաները ծնվել են կեսարյան հատման միջոցով, հղիության 25-րդ շաբաթում: Կինը ևս երկու երեխա ունի:
Երեխաներին լույս աշխարհ գալու հարցում օգնել է մասնագետների 30 հոգանոց թիմը:Երեխաները տեղափոխվել են նորածինների վերակենդանացման բաժանմունք, նրանք այնտեղ մի քանի ամիս կանցկացնեն:
Վեցնյակների ծնունդը շատ հազվադեպ երևույթ է, աշխարհում այն պատահում է 4,7 միլիարդ ծննդաբերություններից միայն մեկի դեպքում: Վերջին անգամ Ֆրանսիայում վեցնյակ ծնվել է ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին, Փարիզում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )