Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է էվթանազիայի մասին օրենքը
Ֆրանսիայի խորհրդարանը մեծամասնությամբ ընդունել է էվթանազիայի և պալիատիվ խնամքի մասին օրինագծերը։ Այս մասին գրում է Ouest France հրատարակությունը։
Ֆրանսիայի Ազգային ժողովի 305 անդամներ հանդես եկան բժիշկների օգնությամբ կամավոր ինքնասպանության օգտին, մինչդեռ 199 անդամներ դեմ արտահայտվեցին դրան։ Հաստատումից հետո օրինագծերն ուղարկվեցին Սենատ՝ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատ։
