<>ֆիթնեսի և առողջ ապրելակերպի սիրահարների համար
Ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի բոլոր սիրահարներին Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է նոր «Fitness Club» ծառայությունը, որին բաժանորդագրվելով՝ հնարավոր է ներբեռնել ֆիթնեսի եւ առողջ ապրելակերպի՝ ամենատարբեր ուղղվածության լիարժեք ֆունկցիոնալ հավելվածներ` սպորտի եւ ֆիզիկական առողջության զարգացման, առողջ սննդակարգի, մտքի մարզման ու զարգացման վերաբերյալ: Ծառայությունը հասանելի է «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
«Fitness Club» ծառայությանը բաժանորդագրվելու համար ահնրաժեշտ է այցելել https://fitness.mts.am եւ ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր):
«Fitness Club» ծառայության առավելություններն են`
• 3 օր փորձնական օգտագործման հնարավորություն
• Հավելվածները հասանելի են առանց գովազդի եւ ներառում են հավելվածների բոնուսներ՝ առանց հավելյալ վճարի
• «Fitness Club» հավելվածի պատկերակն անմիջապես սմարթֆոնի էկրանին ավելացնելու հնարավորություն՝ առավել հարմարավետ օգտվելու համար
• «Fitness Club»-ում ներառված հավելվածները ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչեւ 31.05.2020)
• Գործում է վճարման պարզ եղանակ՝ անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):
Ինչպես բաժանորդագրվել եւ օգտվել
• Հաստատել ակտիվացումը https://fitness.mts.am կայքում. մուտք գործել https://fitness.mts.am պորտալ. կբացվի ծառայության ակտիվացման էջ: Ակտիվացնելու համար ընտրել բաժանորդագրման տարբերակը եւ սեղմել «Բաժանորդագրվել» կոճակը:
• Ուղարկել «Start1», «Start7» կամ «Start30» SMS-հարցումը 906090 կարճ համարին: Ծառայության հետագա օգտագործման համար այցելել https://fitness.mts.am։
Ինչպես ապաբաժանորդագրվել
Ապաբաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել «Stop» բառը 906090 (ի պատասխան կուղարկվի ապաբաժանորդագրությունը հաստատող հաղորդագրություն) կամ մուտք գործել հավելվածի «Իմ հաշիվը» բաժին եւ սեղմել «Ապաբաժանորդագրվել»։
Ծառայության գինը
• 1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
• 1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
• 1 ամսով բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
906090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
