Օրվա քո պատգամը. Սուրբ Խաչի երևման տոն

Կան արժեքներ, որոնք ժամանակավոր են: Մեր կյանքը, որն այդքան շատ ենք սիրում, նույնպես հեռանում է մեզնից: Կան արժեքներ, որոնք հավիտենական են՝ Աստված, Քրիստոսի Ավետարանը, խաչի զորությունը: Խաչը հաղթության նշան է, բանալին է Երկնքի արքայության: Ապավինե՛նք զորավոր խաչին: Խաչն այն սրբությունն է, որով պետք է փրկվենք». Տեր Շահե քահանա Հայրապետյան

Գիտեի՞ր, որ…4-րդ դարում Երուսաղեմի երկնքում փայլեց Սուրբ Խաչի նշանը՝ Գողգոթայից ձգվելով մինչև Ձիթենյաց լեռը: Տիրոջ նշանը շողաց Գողգոթայի վրա, որտեղ Նա խաչվեց: Լույսի ճառագայթները հասան Ձիթենյաց լեռան վրա, որտեղից Նա համբարձվեց: Երկնային այդ պատկերը տեսնելուց հետո շատերը դարձի եկան:

Առավել մանրամասն ստորև:

Share This