Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքում
Օրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները որովայնային գիրության դեպքում, եզրակացնում են Փենսիլվանիայի նահանգային համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Journal of Clinical Lipidology-ում։
Վեցամսյա Habitual Diet and Avocado Trial-ում վերլուծվել են 25+ տարեկան 786 չափահասների տվյալներ։ Ամեն օր ավոկադո ուտածների մոտ ՑԽԼ մասնիկների կոնցենտրացիան նվազել է միջինը 49 նմոլ/լ, ինչը մոտ 4% ռիսկի կրճատման է համարժեք։
Նախկին արդյունքներով քաշը և գոտկատեղը չեն նվազել, բայց ՑԽԼ խոլեստերինը իջել է։ Արձանագրված ազդեցությունը նկատվել է անկախ տարիքից, սեռից, ռասայից, էթնիկությունից ու ՄԶԻ-ից, իսկ սննդակարգի փոփոխությունները խորհուրդ է տրվում համաձայնեցնել բժշկի կամ սննդաբանի հետ։
