Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

 

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Share This