Օգտակար թուրմ աղեստամոքսային համակարգի խնդիրներից, շնչուղիների հիվանդություններից ու ավելորդ քաշից ազատվելու համար

Քաղցրարմատն անչափ օգտակար բույս է, որն իր քաղցր համի շնորհիվ կիրառվում է որպես քաղցրացուցիչ տարատեսակ ըմպելիքների և քաղցրավենիքների պատրաստման համար: Սակայն իր բուժիչ հատկությունների շնորհիվ այս բույսը դարեր ի վեր օգտագործվել է նաև ժողովրդական բժշկության մեջ:

Քաղցրարմատն ազատում է որովայնի ցավից

Այս բույսի արմատն օգտագործվում է աղեստամոքսային համակարգի խնդիրների, թունավորումների, խոցերի և ստամոքսի այրոցի բուժման համար: Այն արագացնում է ստամոքսի լորձաթաղանթի վերականգնումը, ուստի շատ օգտակար է գաստրիտի, այրոցի և խոցային հիվանդության դեպքում:

Մաքրում է շնչուղիները

Այս դեղաբույսը խորհուրդ է տրվում կիրառել նաև շնչառական համակարգի հիվանդությունների բուժման համար, քանի որ այն օժտված է շնչուղիները լորձից ու խորխից արդյունավետ կերպով մաքրելու հատկությամբ:

Պայքարում է ավելորդ քաշի դեմ

Քաղցրարմատը նաև հիանալի միջոց է քաղցի դեմ պայքարելու և ավելորդ քաշից ազատվելու համար: Այն խթանում է մարսողությունն ու ազդում է, որպես բնական միզամուղ միջոց՝ դուրս բերելով ավելորդ հեղուկն օրգանիզմից:

Սակայն քաղցրարմատի օգտակար հատկությունները չեն եզրափակվում միայն նշվածներով: Այն ազդում է, որպես լուծողական միջոց, ինչի շնորհիվ դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից: Բացի այդ, այս բույսը նվազեցնում է որովայնի հատվածում բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ ազատելով փորափքանքից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քաղցրարմատով օգտակար թուրմի բաղադրատոմս, որը կօգնի ազատվել քաղցի զգացումից, կնպաստի ավելորդ քաշի նվազմանը և կօգնի ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2-3 ոչ մեծ կտոր քաղցրարմատ,
  • 1 լիտր ջուր:

Պատրաստման եղանակը.

Այս թուրմը պատրաստվում է մյուս բոլոր թուրմերի նման: Հարկավոր է քաղցրարմատը լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռման ջուրն ու թրմել 30-50 րոպե: Պատրաստի թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2-3 անգամ 100 մլ:

Հարկ է հիշել, որ մատուտակի չարաշահումը կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումի մակարդակի նվազման, ինչն էլ կհանգեցնի մկանային թուլության: Բացի այդ, այս թուրմի չարաշահումը կարող է դառնալ նյութափոխանակության խանգարման ու օրգանիզմում հեղուկի կուտակման պատճառ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Չնայած իր բոլոր օգտակար հատկություններին՝ այս բույսն ունի նաև հակացուցումներ: Հղի կանանց ու կերակրող մայրերին, ինչպես նաև զարկերակային գերճնշումից տառապողներին խորհուրդ է տրվում խուսափել քաղցրարմատից:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Share This