Օգոստոսի 13-ին Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցի կբերվի Խաչափայտի Սուրբ Մասունքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
_

Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին, Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական  տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ավանդաբար Բերքառատ կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:

Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 14:00:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

Արագածոտնի Թեմ

Share This