ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրել
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի և Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության խորհուրդների ընտրությունների օրերը։
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր։
