ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետին պատրաստվում է «փուռը» տալ
Դեռևս Գյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագրի» և Գյումրիի այն ժամանակվա քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև բանավոր պայմանավորվածություն եղավ, որպեզի իշխող ուժը թույլտվություն տա, որպեսզի Բալասանյանը որևէ կոնֆիգուրացիայով մասնակցի հոկտեմբերին անցկացվող ՏԻՄ ընտրություններին, թերևս միակ պայմանը այն էր,որ ոչ թե Սամվել Բալասանյանը պիտի մասնակցի, այլ իրենց յուրայիններից։Այս դեպքում Բալասանյանի ընտրությունը կանգ առավ Վարդգես Սամսոնյանի վրա, ով 2012թ․-ից սկսած Գյումրիի քաղաքապետարանում զբաղեցրել է մի շարք պաշտոններ, իսկ 2018-2021թթ.- Գյումրիի «Գյումրիի կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն է աշխատել։Քանի որ Սամվել Բալասանյանը գնաց այդ գործարքին, դա նշանակաում է, որ Գյումրիի քաղաքապետը պիտի լիներ այնպիսի մեկը, ով թե՛ քաղաքային իշխանության, թե՛ ընդդիմության համար կլինի ոչ միայն հարմար, այլ նաև ենթարկվող և հնազանդ տարբերակ։Այն որ Գյումրիի քաղաքային իշխանությունը ևս ՔՊ-ի ձեռքում է կենտրոնացած և քաղաքի կարևոր որոշումները թողնված են ՔՊ-ի այսպես կոչված բարի կամքին, կամ հայեցողությանը նոր բան չէ։Վարդգես Սամսոնյանը դարձավ Փաշինյան-Բալասանյան պայմանավորվածությունների զոհը, Սամսոնյանը որպես այդպիսին քաղաքապետի պաշտոնում դերակատարություն չունի,ամեն ինչ որոշվում է Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության կաբինետում։ ՔՊ-ն առաջիկայում պատրաստվում է ազատվել Վարդգես Սամսոնյանից, որովհետև հիմա ոչ թե նրանց պետք է դրածո քաղաքապետ, այլ իրենց մարդը, այս դեպքում Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը՝Գյումրիի փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։Թերևս սրանով է պայմանավորված Մկրտչյանների ընտանեկան միջոցառումներին Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայությունը։ Մեզ հասած տեղեկություններով առաջիկայում չի բացառվում, որ իշխանությունը Վարդգես Սամսոնյանի վրա ինչ-որ քրեական գործ կարի, ինչ-որ «տուշոնկա շոուներ » կազմակերպի փողոցաշինության ծրագրերի հետ կապված, քաղաքի լուսավորության և պատահական չէ, որ օրերս օրերս ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջե 2022 կատարողականի նախնական քննարկմանը գյումրեցի, ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը ՏԵԿ փոխնախարար Վաչե Տերտերյանին խնդրեց վերահսկել Գյումրի քաղաքին հատկացվող սուբվենցիոն ծրագրերը։ Առուշանյանը շեշտեց մեկ կարևոր հանգամանք ևս, որը բոլորին էր պարզ, այն, որ Գյումրիի ավագանին կայացած ինստիտուտ չէ և շատ դեպքերում կատարում է այն, որը համայնքի ղեկավարն է հարմար գտնում։ Գյումրիի քաղաքային իշխանությունն ու ՔՊ-ն ինչքան էլ խնամքով թաքցնում են, որ իրենց մեջ տարաձայնություններ չկան և աշախատում են սինխրոնացված, միևնույնն է այս երկու ուժերը իրար խանգարում են և խոչնդոտում են քաղաքի զարգացմանը, փաստացի Գյումրիում այսօր կառավարումը իջեցված է «պլինտուսի » մակարդակի։

