«Մամուլում լուր տարածվեց, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գնացել է Ստեփան Դեմիրճյանի մոտ ու խնդրել, որ Երեւանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցի վերջինիս գլխավորած ՀԺԿ ցուցակով, սակայն մերժում է ստացել: Մեզ փոխանցեցին, որ Մարությանի առաջադրումը ցանկանում են կազմակերպել հենց իշխանությունները, որպեսզի գոնե որոշակի մրցակցային ֆոն ստեղծեն Տիգրան Ավինյանի համար: Մասնավորապես՝ ընտրություններից առաջ անցկացող հարցումները ցույց են տալիս, որ, բացի իշխանական թեկնածուից, այլ մարդու անուն նույնիսկ դժվարանում են հիշել երեւանցիները, ու վտանգ կա, որ Ավինյանի ընտրությունը կարող է անցկացվել շատ պասիվ, մասնակիցների թիվը կարող է չհասնել նույնիսկ 30 տոկոսի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցեցին, որ թե՛ ՔՊ-ում, թե՛ Տիգրան Ավինյանի թիմում փորձում են ամեն բան անել, որպեսզի իրենց սպասվող հաղթանակը ստանա մրցակցային շղարշ, իսկ լավագույն թեկնածուն հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Վերջինս հիմա զբաղված է իր սիրելի գործով՝ ներկայացումներ տալով, գովազդային հոլովակներում նկարահանվելով, ու չի ցանկանում նորից կոստյում հագնել, գործի գնալ, խնդիրներ լսել, բայց ոչինչ բացառված չէ: Ընդդիմադիր որոշ գործիչներ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Մարությանին առաջադրելու համար իշխանությունները եւս մեկ պատճառ ունեն. սրանով ուզում են ցույց տալ, որ, 2018թ.-ի համեմատ, Մարությանի աննշան վարկանիշն արձանագրելով՝ Նիկոլն ու իր թիմն ակնառու կդարձնեն, թե որքան շատ են բոլորն իրենից կախված, ու ինչքան քիչ ձայն կարող են հավաքել նրանք, երբ «հեռանում են» Փաշինյանից»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մայիսի 30-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլիքենի հետ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առաջիկայում պլանավորվող ռազմավարական մեխանիզմների քննարկմանը նվիրված հանդիպման նախապատրաստական գործընթացը, պաշտպանողական զինտեխնիկայի արտադրության ոլորտում առկա համագործակցությունը և Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի տան վրա տեղի ունեցած հարձակմանը վերաբերող հարցեր:
Բացի այդ, հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Թուրքիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու գործընթացին և ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ Ստամբուլում կնքված համաձայնագրին առընչվող մի շարք հարցեր:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
