ՔՊ-ական լույսի առենդատորը եկած-չեկած «Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղում կադրային փոփոխություններ է անում

Որ տարբեր ոլորտներում ղեկավարում են ոչ կոմպետենտ մարդիկ, դա արդեն ոչ ոքի համար նորություն չէ։Իշխող Քաղաքացիական պայմանագիրը առաջնորդվում է մերը լինի,թող պոլի փետ լինի սկզբունքով։Նման մի իրավիճակ ստեղծվել է Գյումրիի «ՀայՓոստի» բաժանմունքներից մեկում։

Դեռ անցած տարվա նոյեմբերից «Հայփոստում» տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում աշխատանքից ազատվեց Գոռ Ալեքսանյանը, ով 3 տարի գլխավորում էր Արագածոտն ու Շիրակի մարզը ներառող «Արևմուտք» փոստային բաժանմունքի ցանցը։ Կառուցվածքային փոփոխություններից հետո մարզերն առանձնացան, նոյեմբերից Շիրակի մարզի «Հայփոստի» համակարգող է նշանակվել ՔՊ-ական, բայց համակարգի հետ կապ չունեցող լույսի առենդատորը`Սերյոժա Շահնազարյանը։«Հայփոստի» բոլոր ցանցերում սկսվել են կադրային փոփոխություններ, այսինքն`ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցը ևս սկսել են քաղաքականացնել:
AmbionNews-ըստացել է ահազանգեր այն մասին, որ ՔՊ-ական լույսի առենդատորը եկած-չեկած «Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղում կադրային փոփոխություններ է անում։
«Կարևոր է, որ լինես իրենց կամակատարն ու ենթարկվողը, այլ ոչ թե աշխատանքը լավ կատարողը։Իրենց խնդիրը հենց մասնագետներից ու արժանապատիվ մարդկանցից ազատվելն է այս պահին»,-ասում է մեզ դիմած աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ աշխատակից էլ նշում է, որ բացառապես քաղաքականացված իրավիճակ է «ՀայՓոստում», նոր ղեկավարը շատ ամբիցիոզ վերաբերմունք ունի նրանց հանդեպ, ովքեր իրենց թիմից չեն։

Share This