«Քնի ռազմական մեթոդ», որը կօգնի քնել 10 վայրկյանում

Եթե դուք նրանցից մեկն եք, ովքեր դժվարանում են արագ քնել, ձեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, որ կա քնի հին, «ստուգված մեթոդ», որը տարածվել է TikTok-ում։

«Քնի ռազմական մեթոդը, որը տարածված է եղել ԱՄՆ բանակում եւ նկարագրվել է Լլոյդ Բադ Վինթերի 1981թ. գրքում, համարվում է գերարդյունավետ հնարք, որը կօգնի քնել ընդամենը տասը վայրկյանում, առավելագունը՝ երկու րոպեում։

Ինչպե՞ս է այն գործում։ Դե, առաջին հերթին մեթոդը պետք է կիրառել ամեն օր, որպեսզի լիակատար էֆեկտ ունենաս. սպասեք ցնցող արդյունքների վեց շաբաթ հետո։

Դուք պետք է անեք հետեւյալը.

Թուլացրեք ամբողջ դեմքը, ներառյալ մկանները եւ լեզուն, ծնոտից մինչեւ բերանի ներքին հատված։ Գուցե ավելի հեշտ լինի սկզբում լարել դրանք բոլորը, իսկ հետո թուլացնել։

Իջեցրեք ուսերը, որպեսզի հանեք լարվածությունը, եւ թույլ տվեք ձեռքերին «կախվել» մարմնի կողքերին։

 

Արտաշնչեք՝ թուլացնելով կուրծքը եւ կենտրոնանալով շնչառության վրա։ Նաեւ ոտքերին, ազդրերին եւ ոլոքներին թույլ տվեք թուլանալ պրոցեսում՝ ձգողականություն ստեղծելով դրանք բնական ձեւով ներքեւ ձգելու համար։

 

Մաքրեք ձեր միտքը տասը վայրկյանով՝ պատկերացնելով թուլացնող տեսարան։ Եթե դա չօգնի, փորձեք կրկնել «մի մտածիր» արտահայտությունը նորից ու նորից 10 վայրկյանի ընթացքում։

 

Տասը վայրկյան անց դուք պետք է քնեք, բայց դա կարող է տեւել մինչեւ երկու րոպե, երբ դուք սա փորձում եք առաջին անգամ։

 

Մեթոդիկան մշակվել է այն բանի համար, որպեսզի օգնի զինվորներին արագ քնել ցանկացած իրավիճակում, որպեսզի նվազագույնի հասցվի սխալների հավանականությունը։ Այն շեշտադրում է մկանային լարվածության եւ մարմնի թուլացումը, ինչն իր հերթին օգնում է ակտիվացնել պարասիմպատիկ նյարդային համակարգը, որը պատասխանատու է մեր հանգստի ռեժիմի եւ վերականգնման համար։

Share This