Քիր Սթարմեր-ի կառավարության ճգնաժամը խորանում է․ նախարար Ջես Ֆիլիպսը հրաժարական է տվել, սպասվում են նոր
Ջես Ֆիլիպսը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության և պաշտպանության հարցերով նախարարի պաշտոնից՝ վարչապետ Սթարմերին ասելով, որ «կարևորը գործերն են, ոչ թե խոսքերը». գրում է BBC-ն։
Այսօր երկու այլ նախարարներ նույնպես հրաժարական են տվել. BBC-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր սպասվում են այլ նախարարների հրաժարականներ ևս։
Հիշեցնենք, որ օրերս տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում վարչապետ Քիր Սթարմերի ղեկավարած Լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունից հետո Սթարմերի կուսակից ավելի քան 80 պատգամավոր նրան կոչ է արել անհապաղ հրաժարական տալ կամ հրաժարականի ժամանակացույց կազմել։ Ի պատասխան կոչերին՝ Սթարմերն ասել է, որ հրաժարական չի տա և կշարունակի կառավարել երկիրը։
