Փողի կարիք ունեցող տղան խոշոր գումար է գտել ու վերադարձրել այն տիրոջը

Չինաստանի 13-ամյա բնակիչը հայտնաբերել է պայուսակ, որի խոշոր գումար է եղել և այն վերադարձրել տիրոջը։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) թերթը։Ցզյանսու նահանգից Յան Սյուանը մոր հետ քայլելիս է եղել փողոցով, երբ նկատել է գետնին ընկած սպիտակ պայուսակ, որը գցել էր այդ տարածքով անցած հեծանվորդը։ Հետաքրքրությունից դրդված տղան բացել է այն և ներսում հայտնաբերել 158 հազար յուան։ Սյուանն անմիջապես փորձել է հասնել տիրոջը, սակայն նա արդեն հեռացել էր իր հեծանվով: Հետո տղան առաջարկել է մորը ոստիկանություն զանգահարել։

Share This