Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիան թանկանում է
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ մասին որոշում ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում:
