Փաշինյանը տարիներ առաջ երազում էր հենց այս քաոսի մասին, և այսօր նա դա իրականացնում է. Արսեն Նիկողոսյան

Արսեն Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները ցույց տվեցին, որ նրա բոլոր «հեղափոխական» խոստումները սուտ էին: Նա իշխանության եկավ՝ խոստանալով պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն հենց ինքն էր ստեղծեց նոր 50-50 համակարգ, որտեղ պետական ռեսուրսները յուրացվում են իր շրջապատի մարդկանց կողմից:

Թալան և տնտեսական ճգնաժամ – Կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև համակարգային է դարձել. Աննա Հակոբյանը և իշխանական վերնախավը յուրացնում են Հայաստանի ֆինանսական ռեսուրսները, մինչդեռ ժողովուրդը ապրում է գնաճի և գործազրկության ճնշման տակ:

Արցախի հանձնման հետևանքները – Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Արցախը կորցվեց, իսկ այսօր նա շարունակում է հողեր հանձնել՝ առանց դիմադրության: Նրա քաղաքականությունը պետական դավաճանության ակնհայտ դրսևորում է:

Պետական ինքնիշխանության խաթարում – Հայաստանի քաղաքացին այսօր անտեսված է իր իսկ երկրում. ոտնահարվում են նրա իրավունքները, իսկ պետության ղեկավարը զբաղված է բացառապես սեփական իշխանությունը պահպանելու գործով:

Սոցիալական ճգնաժամ – Գների աննախադեպ բարձրացումները, սոցիալական անապահովության խորացումը և աղքատության ավելացումը Նիկոլ Փաշինյանի կառավարման ուղիղ հետևանքներն են:

Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ երազում էր հենց այս քաոսի մասին, և այսօր նա դա իրականացնում է։ Հայաստանին հարկավոր է իշխանափոխություն և վերջ»։

Share This