Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի զոհերի հիշատակին:

Նրան ուղեկցել են հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, այլք:

«Սպիտակում հարգանքի տուրք՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է:

37 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Share This