Փաշինյանը Բելգիա է մեկնել 21-հոգանոց պատվիրակության հետ, որի կազմում է նաև Աննա Հակոբյանը
ՀՀ կառավարությունը հրապարակել է Բելգիայի թագավորություն՝ Բրյուսել մեկնած ՀՀ պատվիրակության կազմը։ Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 5-ին ժամը 14։00-ին նախատեսված է ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակող հանդիպում։ ՀՀ-ը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵՄ-ը՝ եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ՀՀ պատվիրակության կազմում են.
Ն. Փաշինյան – ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան – ՀՀ վարչապետի տիկին
Տ. Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ
Ա. Գրիգորյան – Անվտանգության խորհրդի քարտուղար (04.04.2024 թ. –
07.04.2024 թ.)
Ա. Միրզոյան – ՀՀ արտաքին գործերի նախարար
Վ. Կոստանյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Բալայան – Բելգիայի Թագավորությունում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Լ. Մակունց – Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Ն. Բաղդասարյան – ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Գ. Վանոյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական
արարողակարգի ծառայության պետ
Կ. Գասպարյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Խաչատրյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Վ. Այդինյան – ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի
խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)
Ա. Գասպարյան – ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի
խորհրդական (04.04.2024 թ. – 06.04.2024 թ.)
Ա. Մուսախանյան – Անվտանգության խորհրդի քարտուղարի
խորհրդական (04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)
Ս. Ղահրամանյան – Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական
(04.04.2024 թ. – 07.04.2024 թ.)
Ա. Մելքոնյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի
բաժնի արարողակարգային միջոցառումների
պատասխանատու
Ա. Շահինյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության
օպերատոր
Ա. Աբրահամյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության
օպերատոր
Տ. Մեհրաբյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության
լուսանկարիչ
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ՝
Ի. Մկրտչյան – Հանրային հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)
Դ. Գրիգորյան – «1in.am» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)
