Փակվել է վրաց-ադրբեջանական սահմանը․ պատճառը կորոնավիրուսն է
Այն բանից հետո, ինչ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առկայության առաջին դեպքը, վրացական իշխանությունները որոշում են կայացրել երկու շաբաթով փակել վրաց-ադրբեջանական սահմանը, քանի որ վիրուսակիրը, ով հիսուն տարեկան տղամարդ է եւ ճամփորդելով Իրանում, Վրաստան է վերադարձել վրաց-ադրբեջանական սահմանով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը, ըստ Новости-Грузия-ի փոխանցման։ Միաժամանակ նաեւ երկու շաբաթով արգելվել է Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան
