Ցանկությունս օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալն է.Արթուր Ալեքսանյան Կարեն Մարտիրոսյան 21 Փետրվար

Բաղրամյան 26-ում շարունակվում է տարվա 10 լավագույն մարզիկների մեծարման արարողությունը։
Տարվա լավագույն 10 մարզիկներն են Արթուր Ալեքսանյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գասպարյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Հակոբ Մկրտչյանը։
«Այս պահին իմ ցանկությունը օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալն է, բայց ամեն մի տիրող իր տեղը ունի։ Արդեն չեմ հիշում ՝ քանի անգամ եմ 10 լավագույնների մեջ, սակայն ամեն անգամ ինձ համար պատիվ է լինել մեր երկրի լավագույն մարզիկների շարքում, քանի որ բոլորդ էլ գիտեք՝ մեր երկիրը սպորտային երկիր է։ Ուշադրությունն էլ շատ կարևոր է մարզիկի համար։ Մարզիկը պետք է զգա, որ ինքը ուշադրության կենտրոնում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբիշ, արդեն Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )