Յուրաքանչյուր մարզիկի ձգտած արդյունքը օլիմպիական ոսկին է, հիմա դրա համար ամեն ինչ արվում է. Գոռ Մինասյան

Բաղրամյան 26-ում մեկնարկում է տարվա 10 լավագույն մարզիկների մեծարման արարողությունը։
Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, որը ևս 10 լավագույնների թվում է, լրագրողների հետ զրույցում նշեց, որ նմանատիպ միջոցառումները, իրենց՝ մարզիկների համար կարևոր նշանակություն ունի։
«Կարևոր է, որովհետև նման միջոցառումները ոգևորում են, զգում ես, որ քո ցուցադրած արդյունքը զուր չի անցել, որ քո պետությունը գնահատում է քեզ, քո ցույց տված արդյունքը։ Բոլորս էլ զգացված ենք այս վերաբերմունքից ,սա ավելի շատ պարտավորեցնում է, որ մենք օլիմպիական տարում ավելի մեծ արդյունքների ձգտենք։ Շատ մեծ արժեք ունի այն, որ դու գիտես, որ քո երկրում, պետությանդ մեջ 10 լավագույններից մեկն ես»,- ասաց Մինասյանը։
Մինասյանը նշեց, որ ապագայի մասով երբեք խոստումներ չի տվել և առանձնապես չի սիրում դա անել.«Ես երբեք խոստումներ չեմ տալիս, բայց արդյունքները ցույց են տալիս, որ ամեն անգամ նոր կիլոգրամներ եմ բարձրացնում։ Յուրաքանչյուր մարզիկի ձգտած արդյունքը օլիմպիական ոսկին է, հիմա դրա համար ամեն ինչ արվում է»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )