Ցանկության դեպքում ԿԳՄՍ֊ն կարող է այս խնդրին լուծում տալ . ՄՈՒԱՅԹԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆ

Օրեր առաջ, տեղեկացրել էինք, որ Մուայթայի հավաքականի առաջատար մարզիկ ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության ժամանակ։ Այս տարի, Լեհաստանում անցկացված Եվրոպական ամառային խաղերի ժամանակ, Նարեկը, հանդես գալով 60 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց։ Ավանդույթի համաձայն Հայաստանի ԿԳՄՍ ֊ն տարեվերջին պարգևատրում է տարվա կտրվածքով հաջողություններ գրանցած, նվաճումներ գրանցած մարզիկներին ։Նարեկ Խաչիկյանը ևս պիտի ստանար միանվագ  պարգևատրում, ինչպես նաև հավաքականի գլխավոր ու երկրորդ, ինչպես նաև անձնական մարզիչներն ու բժիշկը, բայց ԿԳՄՍ ֊ն չի պարգևատրել, նշելով, որ այս մարզաձևը չի համարվում օլիմպիական։

Այս խնդրով, Iravunk. com – ին է դիմել ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ։ Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ, երբ հանդիպել են, Գիլոյանը խոստացել է, որ օրենքի բացը լրացնել կտա 2024֊ին բայց այդ ժամանակ Եվրոպական խաղերում գրանցած արդյունքն էլ չի կարող ուժի մեջ լինել ու այդ դեպքում չի կարող ստանալ պարգևավճարը։ Այս մոտեցումը շատ անընդունելի է ու անարդար։ Իմ կարծիքով, ցանկության դեպքում ԿԳՄՍ֊ն կարող է այս խնդրին տալ լուծում, որովհետև, նույն կերպ պարգևատրվում են նաև կարատեի, սամբոյի հավաքականների մարզիկները։ Իմ կարծիքով, պիտի մենք գնահատվենք մեր գրանցած նվաճումների համար, որպեսզի չհիասթափվենք ու շարունակենք մեծ ոգևորությամբ գրանցել նորանոր նվաճումներ։

Հ. Գ. Հետո էլ ասում են, թե մեր մարզիկները լքում են երկիրը ու գնում այլ երկրի դրոշի ներքո հանդես գալիս։ Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարարությանը, վերանայել որոշումը և հատկացնել իր հասանելիք դրամական պարգևատրումը Մուայթայի հավաքականի առաջատար մարզիկ Նարեկ Խաչիկյանին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

https://iravunk.com/?p=272593&l=am

Share This