Տնտեսական հեղափոխությունը կարող է եւ ընդմիշտ մնալ թղթի վրա

Մամուլի հրապարակումների համաձայն, վկայակոչելով պաշտոնական լրահոսում տեղ գտած տվյալները, այս տարի նախատեսվում է ստանալ ստանալ շուրջ 1 տրիլիոն 464 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։ Նախորդ տարվա փաստացի կատարողականի համեմատ՝ այն ավելի է 206 մլրդ դրամով։ Արդեն հաջորդ տարվա համար բյուջեի նախագծով նախատեսվում է ստանալ 1 տրիլիոն 602 մլրդ դրամի հարկային եկամուտ և պետտուրք։ Եթե հաշվենք տարբերությունը, ապա աճը առավել քան համեստ է՝ 138 մլրդ դրամ։ Փորձագետների ու տնտեսագետների գնահատականներին վստահելով, սա նշանակում է, որ գործադիրը հաջորդ տարվա բյուջե է պլանավորում աչքի առաջ ունենալով ոչ մեծ սպասելիքներ տնտեսական աճից։ Այս մասին, ըստ մասնագետների վկայում է նաեւ տնտեսական աճի այն ցուցանիշը, որը իշխանությունն ակնկալում է ստանալ հաջորդ տարի։ Այսպես, այս տարվա համար տնտեսական ակնկալվող աճը 6,3 տոկոս է լինելու, իսկ հաջորդ տարի՝ 4,9 տոկոս։ Նման իրավիճակում, հատկապես երբ նկատի ենք ունենում նաեւ այն, որ հաջորդ տարվանից ավտոմեքենաների մեծաքանակ ներմուծումները դադարելու են, հասկանալի է դառնում, որ տնտեսական այն հեղափոխությունը, որի մասին այդքան խոսում է իշխանությունը, կարող է առհասարակ մնալ թղթի վրա ու բարի ցանկությունների դաշտից ռեալ իրականություն այդպես էլ չտեղափոխվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )