ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար

ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար: Այս լուրը արդեն քանի օր է քննարկվում է ֆեյսբուքում ու մամուլում։ Իրականում եթե Շվեյցարիայում ապրեինք ու նման բան լիներ, նորմալ կընկալվեր, կամ էլ եթե Նիկոլ Փաշինյանը լիներ Բուդդան, կամ Մուհամմեդ մարգարեն, էլի նորմալ կընդունեինք։ Սակայն նրա խոսքերը տիրաժավորելը, թեւավոր խոսքեր դարձնելը եւ հանուն դրա՝ միլիոններ ծախսելը, մեղմ ասած՝ անհասկանալի է։ Բայց եւ այնպես եղել է այն ինչ եղել է։ Առհասարակ ասում են, թե դեմոկրատից մինչեւ դիկտատոր կես քայլ է։ Ամենայն հավանականությամբ իշխանությանը համը տեսած ու դրանով ավելի ախորժակը բացված Փաշինյանը գնում է դիկտատի։ Հյուսիսային Կորեայում օրինակ, երկրի վերջին 70 տարիների ղեկավարներին տվել են մեզ համար տարօրինակ կոչումներ՝ ազգի հայր, Կորեայի արեգակ, հավիտենական առաջնորդ, մեծ գեներալիսիմուս եւ այլն։ Հույս ունենք, որ Հայաստանում այդ վիճակը չի լինի։ Սակայն ակնհայտ է, որ դրան գնալու համար նախադրյալներ են փորձում ստեղծել։ Ամեն դեպքում սպասել կարելի է, թե երբ է Նիկոլ Փաշինյանը Կիմ Իր Սենի նման գրելու «նիկոլականների չյուչխեն», ինչպես Փհենյանի արեգակ Կիմ պապիկն է արել ժամանակին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )