Տիեզերքն ունի սահմաններ․ գիտնականներ
Ռուսաստանի Կալինինգրադի Էմանուել Կանտի անվան դաշնային Բալթիական կենտրոնի գիտնականները եկել են այն եզրակացության, որ Տիեզերքն ունի սահմաններ։ Այս մասին հայտնում է EurekAlert!-ը։ Ըստ հրապարակման, գիտնականները առաջարկել են մի տեսություն, ըստ որի, մութ էներգիան ներկայացնում է իրենից Կազիմիր էֆեկտի անալոգը, որը գործում է Տիեզերքի պատին։
Կազիմիրի էֆեկտը, հիշեցնենք, որ ներկայացնում է իրենից երկու չլիցքավորված մարմինները, օրինակ սկավառակների փոխադարձ ձգումը, երբ դրանք գտնվում են փոքր հեռավորության վրա։ Դա տեղի է ունենում վակուումում քվանտային ֆուկտուացիաների հետեւանքով, երբ ինքնաբուխ կերպով ստեղծվում են վիրտուալ մասնիկներ, օրինակ՝ ֆոտոններ։
Տիեզերքում էլ, ըստ գիտնականների մոտավորապես նույն պրոցեսն է ընթանում, միայն թե այն վանողականություն է առաջացնում, որը բերում է Տիեզերքի ընդարձակմանը։ Այս տեսությունը կառուցված է Ռենդալ-Սունդրումի մոդելների հիմքի վրա։
