Վրացի գործարարը ծեծկռուտք է սարքել Մոսկվայի օդանավակայանում

Վրացի գործարար Լիպարիտ Ու․-ն ծեծկռտուք է սարքել Մոսկվայի Շերեմետեւոյի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «ՌԵՆ» հետուստաընկերությունը, մանրամասնելով, որ գործարարը 44 տարեկան է, Թբիլիսիից։ Նա սկսել է հարվածել ոտքերով անցակետի սարքերին, փորձելով կոտրել դրանք։ Մոսկվայի իրավապահները հայտարարել են, որ նրա հանդեպ խուլիգանության հետ կապված ակտ է կազմվել;
