Վրաստանի նախագահը կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Վրաստանի նախագահը պատվիրակության հետ կմեկնի Վատիկան։Պատվիրակության կազմում կլինեն Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, Զուգդիդիի և Ցայշիի թեմի կառավարիչը, Վրաստանի պատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ, միտրոպոլիտ Գերասիմը և Թբիլիսիի Աստվածաբանական Ակադեմիայի և սեմինայրիայի ռեկտորը, Սիոնիի մայր տաճարի փոխտեղապահ Գիորգի Զվիադաձեն:
