Վլադիմիր Վիսոցկին Երևանում․ 1979-ի ապրիլից պահպանված հազվագյուտ լուսանկարն ու չբացահայտված երկու կադրերը

Վլադիմիր Վիսոցկին Երևանում․ 1979 թվականի ապրիլն է։ Մինչ օրս հայտնի է լեգենդար բարդի՝ Հայաստանում արված ընդամենը երեք լուսանկար։ Դրանք պրոֆեսիոնալ նկարահանումներ չեն, այլ պատահական անցորդների արած կադրեր, որոնք հետագայում նվիրվել են Վիսոցկու ընկերոջը՝ Դավիթ Կարապետյանին։

 

Իսկ ինչպե՞ս նա հայտնվեց Երևանում։ Ապրիլի սկզբին Վիսոցկին ընկերոջ հետ մեկնում է Սոչի, սակայն համերգներ չեն լինում, և գումարը սպառվում է։ Որոշումը կայացվում է ակնթարթորեն՝ մեկնել Երևան, համերգներով գումար վաստակել և վերադառնալ Մոսկվա։ Ադլերի օդանավակայանից նրանք Երևան են թռչում «Արարատ» ֆուտբոլային թիմի հետ նույն չվերթով։

 

Այս լուսանկարը Վիսոցկու՝ Երևանում գտնվելու հազվագյուտ վկայություններից մեկն է։ Սիրելի «Ֆոտոպատմության» հետևորդներ, եթե գիտեք, թե որոնք են մյուս երկու լուսանկարները, որոնք արվել են Երևանում Վիսոցկու հետ, անպայման կիսվեք մեկնաբանություններում։ Հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ բացահայտելու պատմական նոր դրվագներ։

Share This