Վենեսուելայում ծովահենները կողոպտել են նավն ու սպանել նավապետին
Վենեսուելայի խորհրդարանի պատգամավոր Օմար Գոնսալեսը հայտարարել է, որ ծովահենները հարձակվել են «Սան Ռամոն» նավի վրա, որը նավարկում է հունական դրոշի ներքո, կողոպտել այն, ու սպանել նավապետին՝ Պոսուելոս ծովախորշում Պուերտո-Լա-Կրուսի դիմաց։ Նշենք, որ «Սան Ռամոնը» բեռնանավ է, եւ սա առաջին դեպքն է, որ Անսոատեգի նահանգում, որտեղից ընտրվել է դեպքի մասին բարձրաձայնած պատգամավոր Գոնսալեսը, նման միջադեպ է տեղի ունեցել, իսկ մինչ այդ հարձակումներ փոքր նավերի վրա, իհարկե եղել են։ Ըստ հաղորդման, վեց զինված անձինք նավակով մոտեցել են կայանված բեռնանավին, բարձրացել նավ տախտակամած ալպինիստական հարմարանքներով, պատանդ վերցրել անձնակազմի յոթ անդամներին եւ կողոպտել նավը, սպանելով նավապետին։ Նավապետի չհրկիզվող պահարանից վերցվել է երեսունվեց հազար ԱՄՆ դոլար։
