Վեդիի աղմկահարույց դեպքը․ որտե՞ղ է երեխաների պաշտպանությունը.Սոֆիա Հովսեփյան
Լանզարոտեի կոնվենցիա պրոպագանդողներ, տեսյա՞կ եք ինչ է կատարվում Վեդի քաղաքում:
Ուրեմն տարիներ առաջ ընդունեցին մի կոնվենցիա, որը պետք է լիներ զսպող գործիք մանկապղծության համար: Կոմվենցիան ենթադրում էր շարունակական օրենքներ, որոնք վստահ եմ ընդունած կլինեն, քանի որ մարիակարապետյանական ոհմակը կոնկրետ էդ թեմայով էր զբաղվում:
Ի՞նչ ունենք այսօր: Վեդիում երկու անչափահաս քույրեր են բ…վել, մանկապիղծները ազատ են ու պատկերացրեք, վուաաալա, քննիչնեչը երկու քույրերին տարել են առերեսման այդ նույն մանկապիղծների հետ:
Հասկանում ե՞ք, առեեերեսմաաան:
Այ հոգեբաններ ջան, այ սիրելի կոլեգաներ ջան, սովորեցիք էդ անտերը, լիցենզավորվեցիք , բա մեջներդ մեկը չկա ասի, այ անաստվածներ, էդ երեխաներին առանց երկարատև հեգեբանական աշխատանքի առերեսման տանել ` նույնն է թե սաղ- սաղ թաղել:
Լավ էդ սերտիֆիկատներդ ինչի՞ համար է, լավ այ քննիչներ, բա ձեր էդքաաան վերապատրաստումներն ինչի համար են:
Լավ , բա էդքան ՀԿ – ներն ինչու՞ են լռում :
Լավ, բա հետո պետք է նեղանաք ու բամբասեք, որ ուղիղ ու կոշտ հարցադրումներ եմ անում ու մինչև հոգու խորքը վիրավորված կապիկություններ անե՞ք: Է ջհանդամին, թե չեք նեղանա, մեկն ավել,մեկը պակա՜ս:
նորից հարցնեմ` առհասարակ ձեր գոյությունը ոլորտում, հանուն ինչի՞ է:
Եթե անգամ պատմությունը մութ է ու ձեր համար արժանահավատ չէ(ինչը կարելի է ենթադրել ոստիկանության անգործությամբ, էս անգամ ԱԱԾ-ն շոու չի սարքել) , բա նորից հարցնեմ, էդ երեխաների վիճակը հասկանում եք՞, էս աղմուկի մեջ պատկերացնու՞մ եք վաղը ոնց են ապրելու:
Լավ, էս խելագարվելու անտարբերության մեջ, ո՞նց եք ապրում:
