Վարդգես Սամսոնյանը մասնակցել է Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստին

Մարզխորհրդի նիստի մեկնարկին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկայացրել է մարզպետարանում տեղի ունեցած կադրային փոփոխությունները, ապա անդրադարձ է կատարվել օրակարգային հարցերին: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է եղել 7 հարց. համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2023 թվականի 1-ին կիսամյակի կատարում, 2023 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզում նախատեսված կապիտալ շինարարության ծրագրեր, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացք և 2024 թվականի համար ներկայացված հայտերի, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին վերաբերող առանձին հարցեր և իրականացված աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքների և ոռոգման կազմակերպման ընթացք, 2023 թվականի առաջին կիսամյակում մարզի առողջապահության ոլորտում կատարված աշխատանքներ, 2022-2023 թվականների ուսումնական տարվա ամփոփում, մարզում Համահայկական խաղերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Share This