Ուշադրություն․ Վարդանանց հրապարակը մայիսի 21-ին՝ «Վերջին զանգ»-ի միջոցառման պատճառով, կփակվի երթևեկության համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գյումրեցիներ,
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղը՝ մայիսի 21-ին, քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի կունենա «Վերջին զանգ»-ին նվիրված տոնական համերգ:
Միջոցառման ամբողջ ընթացքում՝ ժամը 19:00-ից մինչև 23:00-ն Վարդանանց հրապարակը փակ կլինի երթևեկության համար:
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհանգստության համար և հորդորում վարորդներին ընտրել այլընտրանքային ճանապարհներ:
Գյումրու քաղաքապետարան
