Վաղարշապատում կրակահերթ․ փորձել են սպանել «Բուսի տղա Մխոյին»

Վաղարշապատում փորձել են սպшնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին

 

«Վաղարշապատում փորձել են ս#шնել քրեական աշխարհում հայտնի Բուսի տղա Մխոյին:

 

Ինչպես արդեն հայտնել էի՝ Վաղարշապատի հրապարակում մի տղամարդ կրակահերթ է բացել երթևեկության մեջ գտնվող մի մեքենայի վրա, որի մեջ են եղել քրեական աշխարհում հայտնի Մխիթար Գազազյանը, ով հայտնի է «Բուսի տղա Մխո» մականունով և նրա վարորդը:

 

«Իշխանության» տեղեկություններով՝ զինված տղամարդը այլ մարզից է եկել Վաղարշապատ՝ սպшնությունն իրագործելու համար:

 

Օր ու գիշեր ոստիկանները խուզարկում են քաղաքացիների մեքենաները, ցուցադրական բեմադրություններ անում, թե ապօրինի զենք-զինամթերք են փնտրում, մինչդեռ իրական հանցագործները զինված շրջում են, և օրը ցերեկով փորձում են մարդ սպшնել: ՆԳՆ-ն դեպքից հետո գլուխ է գովում, թե հանցագործությունը բացահայտվել է, մինչդեռ իրավապահ մարմինների բուն առաքելությունը հանցագործությունները կանխելն ու մաքսիմալ նվազեցնելն է»:

«Իշխանություն» լրատվական

Share This