Վահրամ Սողոմոնյան․ «Բանակում դրական փոփոխություններ կան, բայց արդիականացման մեծ կարիք դեռ կա»
ՊՆ վարժական հավաքները բանակի ներկայիս վիճակին ծանոթանալու, բայց նաև քաղաքացիական կյանքից կտրվելու և ինքնանդրադարձի լավ հնարավորություն էր։
Միանգամից ասեմ, որ Հետքի հոդվածի խնդիրների գերակշիռ մասը մեզ մոտ չկար, չնայած այլ հարցեր կան։ Ապահովվածությունը բարձր էր, կանոնադրական բաց գրեթե չկար։
Երևաց, որ բանակում դրական փոփոխություններ կան, միաժամանակ արդիականացման դեռ մեծ կարիք կա, արժեքային բարոյահոգեբանական հարցերի հստակեցման խնդիր, սպայակազմի հաղորդակցության հարցեր։
Վարժական հավաքի մասնակից Վահրամ Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը
