Սրբուհի Գալյանն ու ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը քննարկել են վիզաների ազատականացումն ու բարեփոխումները

Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Գրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը։

«Քննարկել ենք՝

-ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը:

-Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները

-Վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:

Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»,-նշել է նա։

Share This