Ստեղծվել է մկների գլխուղեղի նոր 3D քարտեզը
ԱՄՆ Ալենի անվան գլխուղեղի հետազոտությունների ինստիտուտի մասնագետները մշակել են մկների գլխուղեղի նոր քարտեզը 3D ֆորմատով։ Այս քարտեզի վրա գիտնականները աշխատել են երեք տարի։ SciTech Daily-ի փոխանցմամբ 3D Allen Mouse Brain Common Coordinate Framework (CCFv3) անվանումն ստացած քարտեզն աշխատում է այնպես ինչպես հեռախոսում GPS նավիգատորը։ Նոր քարտեզը թույլ է տալիս ակնթարթային արագությամբ հասկանալ, թե կամայական որեւէ պահի ուղեղի որ հատվածն է ակտիվ։ Նորաստեղծ քարտեզում 100 միլիոն ուղեղային բջջի կոորդինատ կա եւ որպես գիտական պրոդուկտ այն գիտնականների համար գրեթե անգին է, հատկապես, որ նույնիսկ մարդուն առնչվող շատ փորձարկումներ նախ կատարվում են մկների վրա։
