Կորոնավիրուսով հիվանդ մարդը վարակը փոխանցել է գործարանի 533 աշխատակիցներին

Արեւմտա-Աֆրիկական Գանա պետությունում, կորոնավիրուսով հիվանդ մարդը վիրուսը փոխանցել է ձկնավերամշակման գործարանի 533 աշխատակիցներին՝ նավահանգստային Տեմա քաղաքում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով այդ երկրի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոյի հայտարարությունը։ Գանայում այս դեպքից հետո, կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 921-ի։ Նշենք, որ այդ երկրում հակակորոնավիրուսային կարանտինը երկարաձգվել է մինչեւ մայիսի վերջ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )