Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձել է բացարձակ գավաթակիր:
Ինչպես հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից, հայ մարմնամարզիկն այս բացառիկ նվաճմանը հասել է օղակների վարժությունում։
Աշխարհի գավաթի խաղարկության 6 փուլերից երեքում Արթուր Ավետիսյանը դարձել է ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր:
