Սպիտակը՝ 21-րդ դարին համապատասխան զարգացած համայնք․ Քաջայր Նիկողոսյան
Շարունակելու ենք համայնքի զարգացմանն ուղղված աշխատանքները, որպեսզի ունենանք 21-րդ դարին համապատասխան զարգացած համայնք։ Նիկողոսյան
Ամբիոն նյուզի զրուցակիցն է Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը
– Պարո‘ն Նիկողոսյան, այս տարիների ընթացքում Սպիտակ խոշորացված համայնքում բազմաթիվ աշխատանքեր են տարվել նշե‘ք կարևորագույններից մի քանիսը։
Սպիտակ խոշորացված համայնքում 2022-2026 թվականների ընթացքում իրականացվել և շարունակում են իրականացվել բազմաթիվ կապիտալ շինարարական աշխատանքներ՝ պետական բյուջեի, համայնքային բյուջեի և պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ, մասնավորապես համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացմամբ իրականացվել են ասֆալտապատ և տուֆապատ ճանապարհաշինական մեծամասշտաբ աշխատանքներ, ասֆալտապատվել են բակային տարածքներ, ոռոգման և խմելու ջրի ներքին և արտաքին ցանցի կառուցման, վերակառուցման աշխատանքներ, կառուցվել են ոռոգման ջրի ջրամաբարներ, Սպիտակ քաղաքում կառուցվել են նոր կոյուղագծեր, 4 գյուղական բնակավայրերում կառուցվել են գազատարներ, անցկացվել են գիշերային լուսավորության համակարգեր, վերանորոգվել են թվով 15 հատ համայնքային շենքերի տանիքներ և 13 հատ բազմաբնակարան շենքերի շքամուտքեր, կառուցվել են 1 քաղաքային և 2 գյուղական զբոսայգիներ, իսկ Ջրաշեն և Հարթագյուղ բնակավայրերում ընթանում են կառուցման աշխատանքներ, վերանորոգվել են հրապարակներ, կառուցվել են ավագ բնակիչների համար զրուցարան-տաղավարներ, վերանորոգվել և կառուցվել են համայնքային շենք-շինություններ, կառուցվել և կառուցվում են 5 հատ նոր մանկապարտեզներ, հիմնանորոգվում է 1 հատ մանկապարտեզ, հիմնանորոգվել են 8 հատ, կառուցվել՝ 3 հատ դպրոց և կրթահամալիր, կոմունալ սպասարկման համար ձեռք է բերվել 12 միավոր նոր տեխնիկա և 650 հատ պլաստմասե աղբամաններ, կառուցվել համայնքային տեխնիկայի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ նոր ավտոպարկ՝ 4200քմ մակերեսով, ներհամայնքային տրանսպորտի իրականացման համար համայնքային միջոցներով ձեռք են բերվել տրանսպորտային միջոցներ, կատարվել են կանաչապատման և ծառատնկման աշխատանքներ, արտակարգ իրավիճակների համար ձեռք են բերվել թվով 11 հատ շչակներ։ Իրականացված բոլոր աշխատանքներն ունեն կարևորագույն նշանակություն, սակայն կցանկանայի առանձնացնել այն ձեռք բերումները, որոնք ուղղակիորեն նպաստել են համայնքի բոլոր բնակիչների կյանքի որակի բարձրացմանը, դրանցից են նոր աղբատար մեքենաների և պլաստմասե աղբամանների ձեռք բերումը և աղբահանության կանոնավոր իրականացումը համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ի միջոցով, ինչի արդյունքում համայնքը ձերբազատվեց թափված կենցաղային աղբից և ունեցավ որակյալ աղբահանություն։ Կարևոր ձեռքբերումներից մեկը բոլոր բնակավայրերի ուսանողների համար դեպի Վանաձոր անվճար ուսանողական երթուղու ներդնում էր։ Ներկայումս գործում է 8 անվճար ուսանողական երթուղի դեպի մարզկենտրոն Վանաձոր։ Մյուս կարևոր և նշանակալի ձեռքբերումը ամբողջ համայնքի վարչական տարածքում նոր տեղադրված հակակարկտային կայաններն են, որոնք ուղղակիորեն ազդում են գյուղատնտեսության ոլորտի բարելավմանը։
– Ներհամայնքային անվճար երթուղիներից որո՞նք են գործարկվել, և դեռ որքա՞նն են գործարկվելու։
Սպիտակ համայնքի միջոցներով ձեռք է բերվել 8 հատ մարդատար տրանսպորտային միջոց՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման համար, որը տասնամյակներ շարունակ բացակայել է։ Ձեռք բերված տրանսպորտային միջոցներից մեկը կահավորված է հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու համար անհրաժեշտ սարքավորումներով և բոլոր տրանսպորտային միջոցները համապատասխանում են ՀՀ Կառավարության որոշման պահանջներին։ Այժմ ձեռք բերված տրանսպորտային միջոցները համայնքի ավագանու որոշմամբ տրամադրվել են համայնքային ենթակայության նորաստեղծ «ՍՊԻՏԱԿ ՏՐԱՆՍ» ՀՈԱԿ-ին անվճար կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով և 2026 թվականի օգոստոսի 1-ից մեկնարկել են ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների թվով 7 երթուղիներից 5-ը, իսկ մնացած 2 երթուղիները կմեկնարկեն առաջիկա օրերին։
– Սպիտակի բնակավայրերում տարիներ շարունակ եղել է ոռոգման ջրի խնդիր, այս պահին ո՞ր համայնքներում եք խնդիրը լուծված համարում։
Սպիտակ խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում տարիներ շարունակ առկա է եղել ոռոգման ջրի խնդիր և այս 5 տարիների ընթացքում փորձել ենք այդ խնդիրները լուծել։ Ոռոգման ջրի խնդրի լուծման համար սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքներ ենք տարել Լուսաղբյուր, Հարթագյուղ, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Գեղասար, Սարահարթ, Գոգարան, Շենավան,
