Սպերցյանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա․ «Ալ-Ահլին» պատրաստ է վճարել 25 մլն եվրո

Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում. գրում է ArmSport-ը։

 

««Чемпионат»-ը գրում է, որ սաուդյան «Ալ-Ահլի» ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի համար վճարել առնվազն 25 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, ակումբների միջև առարկայական բանակցություններ դեռ չեն ընթանում, իսկ ինքը՝ Սպերցյանը, վերջնական որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ՝ չնայած ավելի վաղ շրջանառվող լուրերին, թե նա արդեն ընդունել է արաբական ակումբներից մեկի առաջարկը:

 

«Евро-Футбол.ру»-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիա տեղափոխվելու դեպքում «ցուլերի» սանի աշխատավարձը կկազմի տարեկան 8-ից 9 միլիոն եվրո։ Այսպիսով, լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե նրա աշխատավարձը հասնելու է 10 միլիոն եվրոյի, չի հաստատվել։

 

Հիշեցնենք, որ 2025/2026 մրցաշրջանում Սպերցյանը փայլուն վիճակագրություն է գրանցել՝ Ռուսաստանի առաջնությունում, Գավաթում և Սուպերգավաթում ընդհանուր առմամբ անցկացնելով 42 հանդիպում։ Նա դարձել է 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ (որից 30 խաղ, 13 գոլ և 17 ասիստ՝ Պրեմիեր լիգայում):

 

Էդուարդ Սպերցյանի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Նրա տրանսֆերային շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո»,- նշում է կայքը։

 

 

Share This